Ռուսաստանաբնակ երգիչ Ժորա Շահինյանը ներկայացրել է երգի նոր տեսահոլովակ՝ «Դու էկել, էկել»։Հինգ օրվա ընթացքում տեսահոլովակը յութուբում ապահովել է կես միլիոնից ավելի դիտում, երգչի երկրպագուներն ակտիվորեն մեկնաբանություններ են գրում։ NewDay.am-ը զրուցել է Ժորա Շահինյանի հետ, ով մեզ մանրամասներ պատմեց տեսահոլովակի վերաբերյալ ՝ անդրադառնալով հարցին՝ արդյոք սպասում էր, տեսահոլովակը այսքան արագ ճանաչում ձեռք կբերի։ «Երգի երաժշտությունից և բառերից արդեն իսկ երգչի համար մոտավոր պարզ է՝ այն հաջողություն կունենա, թե ոչ։ Ինձ համար հենց սկզբից պարզ էր՝ այս երգը կգտնի իր լսարանը, բայց որ այդքան լայն տարածում կունենա ու կսիրվի՝ չէի պատկերացնում, չնայած նրան, որ երգի անոնսը սոցիալական ցանցերում արդեն իսկ լայնորեն քննարկվել էր»,-պատմեց երգիչը։ Ժորա Շահինյանի խոսքով՝ երգի և տեսահոլովակի ստեղծման վրա աշխատել են ոլորտի լավ մասնագետները։ «Երաժշտությունը ինձ նվիրել է իմ ընկերը՝ տաղանդաշատ երգահան Մխո Մուղդուսյանը, իսկ բ...
Comments
Post a Comment